Բանակի օրվա առթիվ ՀՀ և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր. ուղիղ

Հայոց բանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաններ:

Այս պահին «Եռաբլուր»–ում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԾԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և այլք:

09:22

Յուրաքանչյուր տարի Հայոց բանակի օրվա կապակցությամբ ՀՀ և ԼՂՀ մի շարք պաշտոնյաներ այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հարգանքի տուրք են մատուցում Արցախյան ազատամարտի տարիներին և պատերազմական օրերին իրենց կյանքը զոհած հայորդիներին:

Այս տարի ևս սպասվում է բարձրաստիճան այրերի այցը Եռաբլուր զինվորական պանթեոն:

Նշենք, որ հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Հայաստանի 3-րդ Հանրապետության Զինված ուժերը 27 տարեկան է։ Հայկական բանակը կազմավորվեց այն բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունն ապրում էր իր գոյության վերջին ամիսները, Լեռնային Ղարաբաղում առաջին պլան էր մղվել ինքնորոշման իրավունքը, որը հաստատելու համար հայ ժողովրդին պետք էր անցնել կոնկրետ պատերազմի` Ղարաբաղյան պատերազմի թոհուբոհի միջով:

(Tert.am)

Compartir