Հանդիպում Բոլիվիայի Պատգամավորների պալատի անդամների հետ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած Բոլիվիայի Պատգամավորների պալատի անդամներին:
Երկրի ղեկավարը կարեւորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարբեր երկրներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկությունների ներկայացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյուններից:
Հանդիպումների ընթացքում արծարծվել են նաեւ ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

(president.nkr.am)

Compartir