Ջավախքում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի հուշարձանի բացումը սկանդալ է առաջացրել

Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում հունվարի 20-ին տեղի է ունեցել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու բացման արարողությունը։ Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հուշարձանի բացման արարողությանը ներկա է եղել դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության դիվանագետները, ազատամարտիկի հարազատները, շրջանի ղեկավարությունը, ինչպես նաև հարյուրավոր գյուղացիներ։

Դեսպան Սադոյանն իր ելույթում նշել է, որ Միքայել Ավագյանի և նրա նման հայրենասեր քաջորդիների շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ կարևոր հաղթանակներ կերտել։

apsny.ge կայքը գրում է, որ այդ իրադարձությունը սկանդալ է առաջացրել սոցիալական կայքերում, նաև Ադրբեջանի կտրուկ արձագանքը։ Վրաստանի պաշտոնական մարմինները դեռևս չեն մեկնաբանել այդ իրադարձությունը:

(Panorama.am)

Compartir