ոս Անջելեսում բնակվող 19-ամյա երգչուհի Սոնա Նալբանդյանին հայ հեռուստադիտողը բացահայտեց երգիչ Անդրեի հեղինակային` Andrenalin նախագծից հետո, որտեղ Սոնան զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Երաժշտասերներին Սոնան գերեց ոչ միայն իր յուրահատուկ վոկալով, հայկական ժողովրդական եւ օպերային ժանրերի կատարումներով, այլեւ հայուհու համար արտասովոր արտաքինով:
Վերջերս Սոնան Հայաստանում էր` «Ոսկե ձայն» միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով: NEWS.am STYLE-ը ֆոտոշարք է իրականացրել թխամաշկ գեղեցկուհու հետ, իսկ նկարահանումներից հետո Սոնան պատասխանել է մեր հարցերին եւ պատմել յուրահատուկ արմատների մասին.
«Ես ծնվել եմ 1998 թ-ին՝ Վաշինգթոնում: Հայրս՝ Արամ Նալբանդյանը, Երեւանից է, մայրս՝ Սինտիան, ամերիկացի է, սեւամորթ. նա Գանայից է: Մորս կողմից ունեմ նաեւ գերմանական եւ իռլանդական արմատներ: Այժմ նա եւս կրում է Նալբանդյան ազգանունը: Հորս ընտանիքը Լոս Անջելես տեղափոխվել է 1990 թ-ին»,-պատմում է Սոնան:
Թեպետ իր կյանքի ընթացքում աղջիկը Երեւանում եղել է ընդամենը 3 անգամ, հայկական դաստիարակությունն այնքան ուժեղ է եղել նրա ընտանիքում, որ նա ոչ միայն սովորել է հայերենը, այլեւ շատ սահուն է տիրապետում լեզվին.
«Ես մեծացել եմ հայկական ընտանիքում եւ սովորել եմ հայկական դպրոցում: Մեր տանը բոլորը խոսում են հայերեն, բացի մայրիկիցս: Նա շատ լավ հասկանում է լեզուն, բայց չի խոսում»:
(News.am)