ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀ ԲԻԶՆԵՍ ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ/ՏԵԽՆԻԿԱ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ LIFESTYLE ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵ ՄԵՐ ՄԱՍԻՆ Գալիս եմ Հայաստանի առեղծվածային բարձունքները որպես եղբայր՝ մղված ձեր դեմքերը տեսնելու ցանկությունից. Հռոմի պապ (տեսանյութ

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նա նշել է , որ գալիս է դեպի Հայաստանի առեղծվածային բարձունքները որպես եղբայր, մղված ձեր դեմքերը տեսնելու ցանկությունից, աղոթելու ձեր հետ և կիսելու բարեկամության պարգևը:

Ուղերձում, մասնավորապես, նշվում է.« Սիրելի եղբայրներ և քույրեր, մի քանի օր անց ես մեծ ուրախությամբ կլինեմ ձեր մեջ, Հայաստանում:

Այս պահից արդեն հրավիրում եմ ձեզ աղոթելու այս առաքելական ճանապարհորդության համար: Աստծո օգնությամբ գալիս եմ ձեր մոտ, իրականացնելու համար ինչպես ճանապարհորդության կարգախոսն է դա ասում «այց առաջին քրիստոնյա երկիր»: Եվ գալիս եմ որպես ուխտագնաց, այս հոբելյանական տարում թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպելու ձեր ժայռե` ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից:

Գալիս եմ դեպի Հայաստանի առեղծվածային բարձունքները որպես եղբայր՝ մղված ձեր դեմքերը տեսնելու ցանկությունից, աղոթելու ձեր հետ և կիսելու բարեկամության պարգևը: Ձեր պատմությունը և ձեր սիրելի ժողովրդի հետ կատարված իրադարձությունները առաջացնում են իմ մեջ հիացմունք և վիշտ: Հիացմունք, քանի որ Հիսուսի խաչի ու ձեր տաղանդավոր մտքի մեջ եք գտել կրկին ոտքի կանգնելու ուժը՝ նույնիսկ ամենասարսափելի տառապանքներից հետո, որ պատմությունը կարող է հիշել: Վիշտ` այն ողբերգությունների համար, որոնք ձեր հայրերը կրել են իրենց մաշկի վրա: Թույլ չտանք ցավոտ հիշողություններին տիրանալու մեր սրտին: Նույնիսկ չարի շարունակական հարձակումներին չհանձնվենք: Գործենք ինչպես Նոյը, ով ջրհեղեղից հետո չհոգնեց դեպի երկինք հայացք նետելուց և մի քանի անգամ աղավնի ուղարկեց, մինչև որ նա չվերադարձավ ձիթապտղի մատղաշ տերևով:

Դա նշան էր, որ կյանքը կարելի էր վերսկսել և հույսը պետք է հարություն առներ: Որպես Ավետարանի ծառա և խաղաղության սուրհանդակ ցանկանում եմ գալ ձեր մեջ նեցուկ կանգնելու խաղաղության ճանապարհին գործադրած յուրաքանչյուր ջանքին և միասին քայլելու հաշտության արահետով, որը հույս է ծնում: Թող որ ձեր ժողովրդի մեծանուն սրբերը` մասնավորապես Եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացին, օրհնեն մեր հանդիպումները, որոնց սպասում եմ վառ ցանկությամբ: Հատկապես, սպասում եմ իմ եղբայր Գարեգինին կրկին գրկելու և նրա հետ միասին նոր թափ հաղորդելու դեպի լիակատար միություն տանող ուղուն: Անցյալ տարի Հռոմ էիք եկել աշխարհի տարբեր երկրներից և Սուրբ Պետրոսի շիրմաքարի մոտ բոլորս միասին աղոթեցինք: Հիմա ինքս եմ գալիս ձեր օրհնյալ երկիր մեր հաղորդությունը ամրապնդելու, հաշտեցման ուղով առաջ շարժվելու և մեզ հույսով քաջալերելու համար:

Շնորհակալություն և ցտեսություն»:

Compartir