Հռոմի պապը՝ Ծիծեռնակաբերդի ֆոնին․ Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի 2016 թվականի այցերին նվիրված լույս են տեսել հատուկ փոստային նամականիշներ: Նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս պապը` Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ֆոնին:

Նամականիշի հեղինակը Դանիելա Լոնգոն է, ով պատկերել է Ծիծեռնակաբերդում Հռոմի պապի աղոթքի պահը:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապ 2016 թվականի հունիսի 25-ին այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, որտեղ նա հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով:

(Armradio.am)

Compartir