Հայաստան-ԵՄ նոր բանակցությունները կարող են մեկնարկել արդեն հունիսին

Հայաստան-ԵՄ նոր բանակցությունները կարող են մեկնարկել արդեն հունիսին։ Ինչպես մայիսի 27-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր իրավական ձեւաչափի մասին բանակցությունները ընթանում են 2014թ. նոյեմբերից։ Բանակցությունները կմեկնարկեն այն բանից հետո, երբ դրանց մանդատը հաստատվի ԵՄ Խորհրդի առաջիկա նիստում (հունիսի 25-26)։

Նախատեսվում է, որ նոր համաձայնագիրը կներառի նաեւ քաղաքական երկխոսության, միջազգային անվտանգության, ինչպես նաեւ առեւտրա-տնտեսական մի շարք հարցեր։ Օրակարգում են արդյունավետ պետական կառավարումը, շարժունակությունը, մարդու իրավունքները եւ տնտեսական շփումները, հավելեց նա։

«Շտապել պետք չէ, սակայն Հայաստանը ձգտում է հնարավորինս շուտ հասնել նոր համաձայնագրի կնքմանը եւ շոշափելի արդյունքների»,- հավելեց փոխնախարարը։

Compartir