Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, հայտնելով, որ հաջորդ շաբաթ հանդիպելու է Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Հայ լրագրողը հարց է տվել Վլադիմիր Պուտինին՝ ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ընտրություններից հետո:
Ռուսաստանի նախագահը ընդհատում է լրագրողին՝ թույլ չտալով ավարտել հարցը:
«Մենք հարթ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, որևէ բան չունենք վերականգնելու, մենք պետք է զարգացնենք մեր հարաբերությունները։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում, ՀԱՊԿ, Եվրասիական տնտեսական միության երկիր է, մենք պետք է զարգացնենք այն, ինչ կա։ Հայ ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է Անդրկովկասում»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը»։
«Մենք դա մոտ ապագայում կքննարկենք պարոն փաշինյանի հետ, ով հաջորդ շաբաթ մեզ մոտ կլինի այցով»,-ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ։
(Armradio.am)