«Qatar Airways» եւ «Aegean Airlines» ավիաընկերությունները կսկսեն դեպի Հայաստան չվերթները: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նրա խոսքով՝ այդ ընկերությունների հետ ներկայումս հաջող բանակցություններ են տարվում:
Միջպետական մակարդակում օդային փոխադրումներն արդեն ազատականացվել են 6 երկրների հետ (Ռուսաստան, Ավստրիա, Իրան, Իսպանիա, Թուրքմենստան, Իրաք), եւս 4 պետությունների հետ (Իտալիա, Բուլղրիա, իսրայել, Թաիլանդ) ազատականացումը գտնվում է բանակցությունների փուլում: Իսկ 11 պետությունների հետ (Քաթար, Քուվեյթ, Նորվեգիա, Շվեդիա, Դանիա, Գերմանիա, Չեխիա, Ուկրաինա, Չինաստան, Սինգապուր, Կուբա) այդ բանակցություններն արդեն սկսվել են:
(News.am)