Հայկական կողմի խնդրանքով կայացել է Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են առևրա-տնտեսական համագործակցությունը, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

«Հունվարի 25-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության վարչապետի բանակցությունները Հայաստանի վարչապետի հետ: Հանդիպումը կայացել է հայկական կողմի խնդրանքով:

Կառավարության ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրա-տնտեսական համագործակցության արդիական հարցերը և փոխգործակցության այլ ասպեկտներ», – ասվում է հաղորդագրությունում:

(Armedia.am)

Compartir