Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Երեւան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության եւ Ազգային ժողովի ղեկավարության հետ:
Այդ շրջանակում Սարգսյանն այսօր իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ: