ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը պատասխանել է ցեղասպանության մասին հարցերին

Հունվարի 23-ին ԱՄՆ սենատի արտաքին գործերի հանձնաժողովը պաշտպանել է ExxonMobil նավթային ընկերության նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Քվեարկության ընթացքում հանձնաժողովի սենատորների կարծիքները բաժանվել են ըստ կուսակցական պատկանելիության։ 11 հանրապետական կողմ է քվեարկել Թիլերսոնին, 10 դմեոկրատ՝ դեմ։

Նյու Ջերսիի սենատոր Ռոբերտ Մենենդեզի հարցին ի պատասխան՝ Թիլերսոնն ասել է. «1915-ի ողբերգական չարագործությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ցավոտ խնդիրն են մնում, եւ երկու երկրների միջեւ կայուն հարաբերություններ կարգավորելը ԱՄՆ շահերից է բխում։ Հաղթանակի դեպքում ես լիարժեք կուսումնասիրեմ պատմական իրադարձությունները եւ կսկսեմ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությունը՝ հանուն տարածաշրջանային կայունության»։

Ուշադրություն դարձնելով Թուրքիայում հիմնարար ազատությունների ոտնահարումներին՝ պետքարտուղարի թեկնածուն հստակ հասկացնել է տվել, որ նա շատ է մտահոգված Թուրքիայի կառավարության վերջերս կատարած քայլերից։ «Կրոնական ազատությունը հիմնական ամերիկյան սկզբունքն է, ինչպես նաեւ աշխարհի ամեն բնագավառի ու միջազգային կայունության։ Հաղթանակի դեպքում ես կաշխատեմ Թուրքիայի հետ կրոնական փոքրամասնությունների պաշտպանության եւ նրանց մշակութային ժառանգության հարգանքի համար»։

(News.am)

Compartir