Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ գագաթնաժողով տեղի կունենա

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար-պետական քարտուղար Գրիգորի Կարասինը ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Մ. Ռիպերին նրա խնդրանքով:

ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեսպանին ուղեկցել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, «Արեւելյան գործընկերության» հարցերով Ֆրանսիայի դեսպան Պիեռ Անդրիեն:

Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ միջազգային ջանքերին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստությունը:

Անդրադարձել են  նաեւ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում իրավիճակին:

(News.am)

Compartir