Փաշինյան. Մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք

«Եկեք պայմանավորվենք, որ հուսահատությունն այլևս Հայաստանում տեղ չունի»,-Բերդի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ լավ նորություն ունի՝ մայիսից սկսած արտագաղթը կանգնել է, մայիսից սկսկած ավելի շատ մարդ գալիս է Հայաստան, քան հեռանում է Հայաստանից:

«Եկեք այս տեմպը ոչ միայն պահենք, այլև կրկնապատկենք, եռապատկենք: Մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք: Մենք մեր գնացածներին պետք է վերադարձնենք Հայաստան»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, աշխարհում չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ մարդիկ ազատ են, հպարտ, արժանապատիվ ու երջանիկ:

(Panorama.am)

Compartir