Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկել է Սահմանադրության օրվան նվիրված տոնական քայլերթը, որն անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան-Աբովյան-Թումանյան փողոցներով ավարտվելու է Երեւանի Ազատության հրապարակում։ Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, քայլերթից առաջ Ազատության հրապարակում տեղի են ունեցել պատվո պահակային խմբերի, թմբկահարների եւ փողային նվագախմբերի ցուցադրական ելույթներ։Մասնակիցները պարզած տանում են Հայաստանի ավելի քան 100 մետր երկարությամբ դրոշը։ Քայլերթին մասնակցում են նաեւ «Երեւանյան թմբուկները» (ֆոտոռեպորտաժ):
Քայլերթը ուղեկցում են ուղղաթիռներ, որոնց ամրացված են եռագույններ։
Այսօր նաեւ պետք է օդ բարձրացվեր եռագույնով օդապարիկ, որը, սակայն, այդպես էլ օդ չելավ։ Միջոցառման կազմակերպիչներից Պավել Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, թե օդապարիկը օդ չի բարձրացվել եղանակային վատ պայմանների պատճառով։