Ռուսաստանը կանի հնարավոր ամեն բան ղարաբաղյան հակամարտության գործընթացի ինտենսիվացման համար։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, շարունակում է զբաղվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով։ «Այն ամենը, ինչը կախված լինի մեզնից, կձեռնարկվի, որպեսզի կարգավորման գործընթացը կանգ չառնի, այլ ընդհակառակը, ինտենսիվանա։ Ինչ վերաբերում է կոնկրետ գրաֆիկին, ապա մենք կհայտնենք՝ համապատասխան տեղեկություն ստանալուն պես»,– ասել է Զախարովան։
(News.am)